ԳՐԵՔ ՈՐՈՆՎՈՂ ԲԱՌԵՐԸ
Ֆիլտրել
ԳՐԵՔ ՈՐՈՆՎՈՂ ԲԱՌԵՐԸ
«Սլավմեդ» բժշկական կենտրոնն այսօր դինամիկ զարգացող բուժհաստատություններից է, որն ապահովում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան բազմապրոֆիլ և բարձրակարգ բուժօգնություն: Տարիների փորձառություն ունեցող և երիտասարդ մասնագետների կլինիկական և կրթական գործունեության, համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, վերապատրաստումների, հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների մասնակցությունների, պարբերաբար գերժամանակակից տեխնոլոգիաների և բուժման, ախտորոշման ու վերականգնողական նոր մեթոդների ներդրման քաղաքականության, բուժայցելուների սպասարկման բարձր որակի ապահովման շնորհիվ կարճ ժամանակահատվածում «Սլավմեդ» բժշկական կենտրոնը դարձավ ոչ միայն մեր հայրենակիցների, այլև շատ օտարերկրացիների համար նախընտրելի բժշկական կենտրոն:
9839 Այցելություն
Նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած Մեդլայն Կլինիկում աշխատում են արտասահմանում վերապատրաստված, բարձր որակավորում ունեցող, փորձառու բժիշկ-մասնագետներ:
Մեզ համար առաջնային է ոչ միայն մեր պացիենտների արագ և արդյունավետ ապաքինումը, այլ նաև նրանց բարեհաբույր սպասարկումը և անձնակազմի հոգատար վերաբերմունքը:
10303 Այցելություն
Աստղիկ բժշկական կենտրոնը, հանդիսանալով «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդը, չնայած իր կեսդարյա պատկառելի տարիքին՝ այսօր արդեն ներկայանում է նորովի և փորձում քայլել ժամանակին համընթաց։ Ներկայում «Մալաթիա» հիվանդանոցը ներկայանում է որպես գերժամանակակից, բազմապրոֆիլ, եվրոպական չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոն՝ արդեն նոր՝ Աստղիկ անվանումով։ 2010թ .-ին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն ձեռքբերեց «Մալաթիա» հիվանդանոցը բավական անմխիթար վիճակում, հիվանդանոց, որտեղ աշխատում էր շուրջ 400 հոգի։ Կենտրոնի ղեկավարության առջև դրվեց գերխնդիր՝ ստեղծել գերժամանակակից, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ միաժամանակ չընդհատելով կենտրոնի աշխատանքներն ու պահպանելով արդեն եղած աշխատատեղերը։
10779 Այցելություն
Արթմեդը իր տեսակով բացառիկ բժշկական կենտրոն է, որտեղ համատեղված են ախտորոշման, բուժման ու վերականգնողական թերապիայի ամենատարբեր ուղղությունները։ Ձեզ կսպասարկեն առանց սպասեցնելու նաև պետպատվերի, ապահովագրության և սոցփաթեթի շրջանակներում։
12510 Այցելություն
Էրեբունի բժշկական կենտրոնը հանրապետության խոշորագույն բշժշկական հաստատությունն է։Այստեղ բնակչությանը մատուցվում է բարձրակարգ և որակյալ բուժօգնություն։ Կենտրոնը առաջատար է ինչպես մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի, այնպես էլ տեխնիկական հագեցվածության և կազմակերպչական լուրջ հմտությունների շնորհիվ։
12011 Այցելություն
14757 Այցելություն
Web Site Created By Mirakyans