4642 Այցելություն

Հարգելի օգտատեր, խնդրում ենք կազմակերպության հետ կապվելիս նշել <InfoSell-ը> որպես տեղեկությունների աղբյուր։

Ուռուցքաբանության Ֆրանսիական Ինստիտուտ

Բժշկական կենտրոնը զբաղվում է քաղցկեղով հիվանդների բուժմամբ:
Թե՛ մինչվիրահատական, և թե՛ հետվիրահատական շրջանում կատարվոմ է ուռուցքային հիվանդությունների դեղորայքային բուժում ։

Կոնտակտներ

Հեռ․ համար

+37499660260
37410209616

Հեռ․ համար

ifce.yerevan@gmail.com

Աշխատանքային օրեր, ժամեր

Երկուշաբթի 09:00 - 16:00
Երեքշաբթի 09:00 - 16:00
Չորեքշաբթի 09:00 - 16:00
Հինգշաբթի 09:00 - 16:00
Ուրբաթ 09:00 - 16:00
Շաբաթ Հանգիստ
Կիրակի Հանգիստ

Սոցիալական ցանցեր

Նկարներ

Հավելյալ տեղեկություն

Երևանում գործող «Ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտ»-ը քաղցկեղ ունեցող բուժառուներին թե՛ մինչվիրահատական, և թե՛ հետվիրահատական շրջանում մատուցում է խորհրդատվական ծառայություններ և դեղորայքային բուժում

Ինստիտուտն ապահովում է ամենաարդիական և ամենաառաջադեմ մեթոդներով բուժում, ինչպիսին առաջարկում են աշխարհի զարգացած կլինիկաները։ Ավելին՝ հարազատ երկրում անցնելով բուժման կուրսերը, բուժառուն չի կտրվում հարազատ միջավայրից, իր աշխատանքից, խուսափում է օտար երկրներում բուժման հետ կապված հսկայական ծախսերից։ Բժիշկն ու բուժաձնակազմի մյուս անդամները խոսում և «բուժում» են մայրենի, բուժառուին հասկանալի լեզվով

Հայրենակիցների համար նման բուժումը մատչելի դարձնելու համար էլ ֆրանսահայ ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Նորբեր Ավետյանը (մասնագիտացումը՝ քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, ռադիոթերապիա, իմունաթերապիա) 2017 թվականին հիմնեց «Ուռուցքաբանության ֆրանսիական Ինստիտուտ»ն։ Արդեն բավական փորձառու և հիվանդությունը հաղթահարելու բազմաթիվ հաջողություններ գրանցած բուժանձնակազմի ընթացիկ աշխատանքին ֆրանսահայ բժիշկը հետևում է մշտապես և տարեկան մի քանի անգամ այցելում է Հայաստան

Ինստիտուտի տնօրենն է ուռուցքաբան, վիրաբույժ, գինեկոլոգ Շուշանիկ Մակարյանը, որն ուռուցքաբանության ոլորտում վերապատրաստվել է նաև Փարիզի Bizet և Alleray-Labrouste կլինիկաներում

Այստեղ գրանցված բազմաթիվ հաջողությունների՝ քաղցկեղը հաղթահարելու գաղտնիքը ոչ միայն բուժանձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմն է, այլև՝ մարդկային որակները. «յուրաքանչյուր հիվանդին՝ անհատական մոտեցում» սկզբունքը ոչ միայն բուժման անհատական մեթոդի, այլև հոգեբանական առանձնահատուկ մոտեցման ընտրություն է նշանակում

Ինֆոբլոգ

Բժիշկներ

1 / 9

Web Site Created  By Mirakyans

+(374) 33 211509

support@infosell.am

Ք․ Երևան  Փ․ Արին Բերդ 6/11

© 2023 InfoSell.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Web Site Created  By Mirakyans