Յուրի Պողոսյան

Էլ․ հասցե

poghosyan.yuri@mail.ru

Հասցե

Փ․ Ներսիսյան 7



Հարգելի օգտատեր, խնդրում ենք կազմակերպության հետ կապվելիս նշել <InfoSell-ը> որպես տեղեկությունների աղբյուր։

Visits

8725

Rating

4.9

Verified

Visits

8725

Rating

4.9

Verified

Հակիրճ նկարագրություն

Յուրի Պողոսյան | Դիմածնոտային վիրաբույժ

Աշխատանքային գրաֆիկ

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի 10:00 - 17:00
Երեքշաբթի 10:00 - 17:00
Չորեքշաբթի 10:00 - 17:00
Հինգշաբթի 10:00 - 17:00
Ուրբաթ 10:00 - 17:00

Շաբաթ Հանգիստ
Կիրակի Հանգիստ

Երկուշաբթի 10:00 - 17:00
Երեքշաբթի 10:00 - 17:00
Չորեքշաբթի 10:00 - 17:00
Հինգշաբթի 10:00 - 17:00
Ուրբաթ 10:00 - 17:00
Շաբաթ Հանգիստ
Կիրակի Հանգիստ

Կրթություն

  • Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
  • Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Աշխատավայրեր

  • Երևան Բժշկագիտական կենտրոն
  • Երևան Բժշկագիտական կենտրոն

Նկարներ

Ինֆոբլոգ

Բժշկի մասին հրապարակված հոդվածներ

Հավելյալ տեղեկություն

Հավելյալ մասնագիտական և կենսագրական տեղեկատվություն

Կրթություն

1964–1969 թթ.
Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետ

Մասնագիտական գործունեություն

1969–1978 թթ.
Ծաղկաձորի գլխավոր սպորտ բազայի պոլիկլինիկա — գլխավոր բժիշկ

1978–1982 թթ.
Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի պրոբլեմային լաբորատորիա — բժշկա-կենսաբանական բաժանմունքի վարիչ

1985 թ.
Ասիստենտ՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնում

1993 թ.
Զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, նշանակվել ՀՀ ՊՆ 88865 զորամասի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի պետ

1994 թ.
Նշանակվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի պետ

1998 թ.
Պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝
«Զինծառայողների մոտ դիմածնոտային շրջանի վնասվածքները և նրանց բուժման առանձնահատկությունները» թեմայով

2003–2011 թթ.
Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ՝ համատեղության կարգով

2011 թ.-ից
Երևանի պետական բժշկական համալսարանի ՀՇԲԿ ֆակուլտետի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ

2015–2019 թթ.
«Աստղիկ» ԲԿ-ի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար

2008–2005 թթ.
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ

2011 թ.-ից
Բժշկական ծառայության գնդապետ

Գիտական աստիճան և կոչումներ

1975 թ.
Պաշտպանել է գիտական թեզ և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1992 թ.
Ստացել է դոցենտի կոչում։

2004 թ.
Ստացել է պրոֆեսորի կոչում։

Գիտական և հետազոտական գործունեություն

Գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝

ծնոտների տարբեր պատճառներով առաջացած ձևախախտումների և արատների վերականգնում՝ ոսկրամատրիքսային տրանսպլանտատների կիրառմամբ,
նոր կենսաբանական թաղանթների մշակում և ներդրում կլինիկական պրակտիկայում,
դժվար լավացող վերքերի և այրվածքների շրջանում հյուսվածքների ռեգեներացիայի ակտիվացման նպատակով ակնամոմի և մեղրամոմի հիմքերի վրա նոր համակցված քսուքների մշակում,
դիմային ոսկրերի վնասվածքների և տարբեր պատճառներից առաջացած արատների վերականգնման նոր վիրաբուժական եղանակների մշակում։

Բժշկի կողմից մշակված ախտորոշման և բուժման նոր եղանակներից շատերը կիրառվում են հանրապետության տարբեր դիմածնոտային բաժանմունքների, ստոմատոլոգիական պոլիկլինիկաների և կաբինետների կլինիկական պրակտիկայում, ինչպես նաև արտերկրի տարբեր կլինիկաներում։

Գիտական ներդրում

Յուրի Պողոսյանը հեղինակ է՝

1 մենագրության
1 դասագրքի
26 ուսումնամեթոդական ձեռնարկների և մեթոդական ցուցումների
243 գիտական հոդվածների
54 գյուտերի
21 նորարարական առաջարկությունների

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 15 թեկնածուական և 2 դոկտորական թեզ։

Մասնագիտական անդամակցություններ
ՀՀ Դիմածնոտային վիրաբուժության ասոցիացիայի պատվավոր անդամ
2000 թ.-ից՝ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի Հայկական մասնաճյուղի իսկական անդամ
Պարգևատրումներ

Պարգևատրվել է՝

«Մարշալ Բաղրամյան» շքանշանով
«Ծովակալ Իսակով» շքանշանով
«Անդրանիկ Օզանյան» շքանշանով
«Վազգեն Սարգսյան» շքանշանով
«Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» պարգևով
ՀՀ Ստոմատոլոգների ասոցիացիայի «Ստոմատոլոգիայի նվիրյալ» պարգևով
Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի 50-ամյակի պարգևով

Կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար պարգևատրվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»։

Հրատարակչական գործունեություն

Եղել է երկու մասնագիտական ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ՝

«Տեսական և կլինիկական բժշկության հարցեր»
«Вестник стоматологии и челюстно-лицевой хирургии»

Այլ բժիշկներ այս մասնագիտությամբ

Ծանոթացեք նույն մասնագիտության այլ բժիշկների հետ և ընտրեք այն մասնագետին, որը լավագույնս համապատասխանում է ձեր պահանջներին։

Web Site Created  By Mirakyans

+(374) 33 211509

support@infosell.am

Ք․ Երևան  Փ․ Արին Բերդ 6/11

© 2023 InfoSell.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Web Site Created  By Mirakyans