Միջազգային համագործակցության շնորհիվ երեկ արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի գործունեությունը։ Այս կայքերը, որոնք գործում էին hellobitamh.com եւ hellobitarmenia.com հասցեներով, այլեւս չեն հասանելի քաղաքացիների համար։
Արգելափակումը նպատակաուղղված է կանխելու քաղաքացիների մոլորեցումը եւ հնարավոր ֆինանսական վնասները։ ՆԳՆ-ի Կիբեռոստիկանությունը շարունակում է աշխատել նմանատիպ դեպքերի կանխարգելման ուղղությամբ, որպեսզի ապահովի քաղաքացիների ֆինանսական անվտանգությունը եւ պաշտպանությունը։

08.12.2025 18:26
Web Site Created By Mirakyans