🚧 Զանգեզուրի միջանցքի գերակայությունը Ադրբեջանի խորհրդարանի նիստում

Այսօր տեղի ունեցած Ադրբեջանի խորհրդարանի բյուջետային քննարկումների ժամանակ վարչապետ Ալի Ասադովը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» արդյունքների հասնելու գործում կարևոր դեր կխաղա։ Նա նշեց, որ այս միջանցքը կապահովի հաղորդակցության նոր ուղի ինչպես «Միջին միջանցքի», այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում։

Ասադովը ավելացրեց, որ Ադրբեջանի կառավարությունը ակտիվորեն զարգացնում է միջազգային տրանսպորտային միջանցքներ և ստեղծում ժամանակակից ենթակառույցներ, ինչը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։ Նշենք, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դիմելով Դոհայի ֆորումին, ընդգծել էր, որ Երևանի համար միջանցք տերմինը անընդունելի է, սակայն վստահություն է հայտնել, որ TRIPP-ը կնպաստի տարածաշրջանային և միջազգային բիզնեսների զարգացմանը։

09.12.2025 18:56

Երեկվա կարևոր լուրերը

Web Site Created  By Mirakyans

+(374) 33 211509

support@infosell.am

Ք․ Երևան  Փ․ Արին Բերդ 6/11

© 2023 InfoSell.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Web Site Created  By Mirakyans