Դեկտեմբերի 6-ի առավոտյան, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները համատեղ գործելով Գվարդիայի ծառայողների հետ, Հարավարևմտյան Բ-2 թաղամասի մերձակայքում ձերբակալել են երկու 17-ամյա աղջիկների, ովքեր կասկածվում էին թմրանյութերի իրացմամբ:
Շարունակելով գործողությունները, ոստիկանական խմբերը հայտնաբերել են 64 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմում է 61,19 գրամ. Նախաքննության ընթացքում պարզվել է, որ աղջիկները 16 փաթեթ արդեն հասցրել էին տեղադրել Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Ձերբակալվածները և համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմիններին:

09.12.2025 22:41
Web Site Created By Mirakyans