Հայտնի է, որ Հայաստանի հանրապետություն այց կատարել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության փոխտնօրեն, բրիգադային գեներալ Քրիս Մքինին։ Այցի նպատակը օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների ամրապնդումն է։
Դեսպանատան հաղորդմամբ, Եվրոպական հրամանատարությունը ակտիվորեն համագործակցում է Հայաստանի ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների հետ՝ նպաստելով կայուն խաղաղության հասնելու ընդհանուր նպատակներին։ Համագործակցության շրջանակներում ընդգրկված են նաեւ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային պաշտպանության ոլորտները, ինչպես նաեւ զինված ուժերի արդիականացումը։

10.12.2025 18:11
Web Site Created By Mirakyans