12.12.2025
🔴
Երեկ գիշերը, Երևանի պարեկ ծառայության 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները Սիլիկյան թաղամասում իրականացրել են կանխարգելիչ հերթապահություն, ինչի ընթացքում հայտնաբերվել է ապօրինի զենք: Մասնավորապես, 26-ամյա երիտասարդի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել են ատրճանակ և փամփուշտներ.
Ձերբակալված անձը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, իսկ կատարվածի կապակցությամբ կազմված փաստաթղթերը կներկայացվեն նախաքննական մարմնին: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը, պարզելու համար բոլոր հանգամանքները:

12.12.2025 22:12
Web Site Created By Mirakyans