Հայաստանի Ազգային ժողովը այս օրը ընդունեց առողջապահության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ օրենքը: Ընդունված օրենքին 65 պատգամավոր է ձայն տվել, 2 ընդդիմացել է, իսկ 26-ը ձեռնպահ է մնացել: Այս օրենքը նախատեսում է առողջապահօւթյան ոլորտում քաղաքացիների իրավունքների պաշտպանություն և մատչելի բուժօգնության ապահովում:
Նոր օրենքի ընդունումը համարվում է կարևոր քայլ ըստ հանրային առողջության բարելավման ռազմավարության, ուստի ընդգրկված են մի շարք պայմաններ, որոնք կնպաստեն ավելի արդյունավետ առողջապահական ծառայությունների տրամադրմանը:

17.12.2025 22:14
Web Site Created By Mirakyans