ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆուտբոլի Աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ ստացել է ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակ. 2026 թվականի առաջնության շրջանակներում տեղի ունեցած այս արարողությունը անցկացվել է Վաշինգտոնում։
Մրցանակի վերաբերյալ ներկայացված տեսահոլովակում ընդգծվել է, որ Թրամփը ստանում է այս մրցանակը իր՝ ամբողջ աշխարհում մի քանի զինված հակամարտությունների ավարտին հասցնելու ջանքերի համար, ներառյալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

06.12.2025 14:28
Web Site Created By Mirakyans