Բժիշկներ
2496 Այցելություն
Հարգելի օգտատեր, խնդրում ենք կազմակերպության հետ կապվելիս նշել <InfoSell-ը> որպես տեղեկությունների աղբյուր։
Բժիշկ վերականգնողաբան
Վերականգնողական ծառայության ղեկավար, Դիագնոստիկա ԲԿ
Կրթություն
1979–1985 թթ. — Երևանի պետական բժշկական համալսարան, մանկաբուժական ֆակուլտետ
1985–1987 թթ. — Կլինիկական օրդինատուրա, Երևանի պետական բժշկական համալսարան
1991–1993 թթ. — Մանկական վերականգնողաբանության ուսուցում «Project Hope» ծրագրի շրջանակում — Բժիշկ վերականգնողաբանի դիպլոմ
1997 թ. — Մանկական բժիշկ-վերականգնողաբանի արտոնագիր
2022 թ. — Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր
Աշխատանքային փորձ
1978–1979 թթ. — Պրեպարատոր, ընդհանուր քիմիայի ամբիոն, Երևանի պետական բժշկական համալսարան
1987–1989 թթ. — Մանկաբույժ, «Անի» բժշկական կենտրոն
1990–1993 թթ. — Բժիշկ վերականգնողաբան, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
1993–2016 թթ. — Բաժանմունքի վարիչ, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
1995–1998 թթ. — Խորհրդատու, «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոն
2000 թ-ից առ այսօր — Խորհրդատու, «Մուրացան» հիվանդանոցային համալիր
2006–2017 թթ. — Խորհրդատու, «Օշական» վերականգնողական կենտրոն
2007–2018 թթ. — Դասախոս, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
2016–2025 թթ. — Տնօրենի բուժական գծով տեղակալ, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն
2017–2019 թթ. — Խորհրդատու, «ՍՈՐՍ» հիմնադրամ
2025 թ-ից առ այսօր — Համահիմնադիր, «Ունակ» վերականգնողական կենտրոն / Վերականգնողական ծառայության ղեկավար, «Դիագնոստիկա» ԲԿ
Սեմինարներ, դասընթացներ և գիտաժողովներ
Բժիշկ Աղավնի Զարաֆյանը մասնակցել է ավելի քան երեք տասնյակ տեղական և միջազգային գիտաժողովների, գործնական դասընթացների և սեմինարների՝ Հայաստանում, Շվեյցարիայում, Լեհաստանում, Հունաստանում և Ավստրիայում։
Ընտրանի մասնակցություններից
1995–1999 թթ. — Վերականգնողաբանության և զարգացման խնամքի գործնական դասընթացներ (Երևան, Շվեյցարիա, Լեհաստան)
2001–2006 թթ. — NDT–Bobath միջազգային ծրագրերի մասնակից և կազմակերպիչ (Հունաստան, Շվեյցարիա, Երևան)
2007–2011 թթ. — Գործնական դասընթացներ մեծահասակների գեմիպարեզի և ինսուլտից հետո վերականգնման վերաբերյալ
2013–2019 թթ. — Սեմինարներ Զալցբուրգում, Երևանում, IBITA-ի կողմից հավաստագրված միջազգային կուրսեր
2021–2024 թթ. — Գիտաժողովներ և վերապատրաստման դասընթացներ՝ նվիրված հետվնասվածքային ցավի կառավարմանը, նյարդաբանության նորություններին, այրվածքների վերականգնողական բուժմանը և մանկական ուղեղային կաթվածի ժամանակակից մոտեցումներին
Մասնագիտական ոլորտ
Մանկական և մեծահասակների վերականգնողական բժշկություն
Նյարդաբանական և օրթոպեդիկ վերականգնողական մոտեցումներ
Բոբաթ (Bobath), Վոյտա (Vojta) և PNF կոնցեպտների միջազգային հավաստագրված մասնագետ
Բազմամասնագիտական թիմերի ղեկավարում և վերականգնողական ծրագրերի կազմակերպում
Web Site Created By Mirakyans