Врачи
Այցելություն
Հարգելի օգտատեր, խնդրում ենք կազմակերպության հետ կապվելիս նշել <InfoSell-ը> որպես տեղեկությունների աղբյուր։
Վնասվածքաբան-Օրթոպեդ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2018թ. - ներկա ՀՀ ԱՆ խորհրդատու վնասվածքաբանության և օրթոպեդիկ վիրաբուժության գծով
2014թ. - ներկա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն
2006թ. - ներկա Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի ամբիոն, ամբիոնի վարիչ
2001թ. - ներկա Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի ամբիոն, պրոֆեսոր
1999-2014թթ. - Հուլիս Էրեբունի Բժշկական Կենտրոն Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար և գիտական գծով փոխտնօրեն
1996թ. - ներկա Հայ Օրթոպեդների, Վնասվածքաբանների և Ռեաբիլիտոլոգների Միջազգային Ասոցիացիայի Գործադիր տնօրեն
1991-2001թթ. - Ազգային Առողջապահության Ինստիտուտ, Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի ամբիոն, դոցենտ
1988-1999թթ. - Աշխատել է Երևանի Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտա-Հետազոտական Ինստիտուտում
1993-1999թթ. - գիտական գծով փոխտնօրեն և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ
1992-1993թթ. - ավագ գիտաշխատող
1988-1992թթ. - կրտսեր գիտաշխատող
1984-1988թթ. - Աշխատել է Արտաշատի շրջանային կենտրոնական հիվանդանոցում որպես շտապ օգնության կայանի բժիշկ, իսկ 1985 թվականից` համատեղության կարգով վնասվածքաբանության բաժանմունքում օրդիանատոր:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2011թ. - Պաշտպանել է Բժշկական գիտությունների դոկտորական թեզը ՙԿոքսարթրոզների կանխարգելումը և բուժումը՚ թեմայով
1992թ. - Պաշտպանել է թեկնածուական թեզը ՙԵրկար խողովակաձև ոսկրերի կոտրվածքների սերտաճման խանգարումների բուժման մեջ հարզարկերակային սիմպատէկտոմիայի դերը՚
1983-1984թթ. - Անցել է ինտերնատուրա N 1 կլինիկական հիվանդանոցում
1977թ. - Ընդունվել է Մ. Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտի բուժական ֆակուլտետը և այն ավարտել 1983թ. ՙբուժական գործ՚ մասնագիտությամբ:
1967-1977թթ. - Հաճախել է Երևանի Ն.Կ. Կրուպսկայայի անվան N 19 դպրոցը, որը ավարտել է ոսկե մեդալով:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
2008-2011թթ. - ՀՀ ՊՆ ԿԲՀ փորձագետ
2013թ. - Պարգևատրվել է Վաչագան Բարեպաշտի անվ. մեդալով, ԼՂՀ
2012թ. - Պարգևատրվել է Մարշալ Բաղրամյանի անվ. մեդալով
2011թ. - 2010թ. Պարգևատրվել է ԵՊԲՀ ոսկե մեդալով
2009թ. - Պարգևատրվել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվ. մեդալով
2008թ. - Պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով
1990-1995թթ. - Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի հերոսամարտին
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
2006թ. - “Intelligent Hip Surgery Course”, Բրյուսել, Բելգիա
2002թ. - “Medical Care Leadership” Course, Master of Business Administration, Ֆոնտենբլյու, Ֆրանսիա
2000թ. - “Bone and Joint Surgery” Salzburg Cornell Seminars, Զալցբուրգ, Ավստրիա
1994թ. - “Hip and Knee Replacement”, Տուլոն, Ֆրանսիա
1993թ. - “Subject of Traumatology and Orthopaedics”, Տուլոն, Ֆրանսիա
1989թ. - “Traumatology and Orthopaedics”, Հելդրոպ, Նիդերլանդներ