Արմեն Վարդանյան | Ակնաբույժ | Բժշկական գիտությունների դոկտոր
Հեռախոսահամար։ +(374) 91 408115
+(374) 10 353740
Էլ․ Փոստ։ dr_vardanyan@gmail.com
Հասցե։ Ֆուչիկի 30
Կայք։
Բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի պրոֆեսոր Արմեն Հրաչիկի Վարդանյանը ԱՄՆ-ում վերապատրաստվելուց հետո գլխավորում է 1997թ-ից բացված և ժամանակակից սարքավորումներով զինված վիտրեոռետինալ կենտրոնը, որը ՀՀ-ում և ամբողջ տարածաշրջանում միակ վիտրեոռետինալ կենտրոնն է: Ա. Հ. Վարդանյանը 1989թ.-ից հանդիսանում է ք. Երևանի գլխավոր ակնաբույժը, ՆԳՆ օֆթալմոլոգ-կոնսուլտանտը: Հանդիսանում է նաև Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի աչքի հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, կլինիկական օրդինատորների պրոգրամ-ղեկավար: Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, կազմակերպել է միջազգային գիտաժողովներ ք. Երևանում: Գրել է շուրջ 45 հոդված, որոնց մեծ մասը հրատարակվել է նաև արտերկրներում:
Կրթություն
1974-1980
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ
1981-1983
Կլինիկական օրդինատուր՝ «ակնաբուժություն» մասնագիտությամբ, Աչքի հիվանդությունների ամբիոն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Վերապատրաստումներ
1984
Երեքամսյա դասընթացներ «Աչքի վնասվածքների և միկրովիրաբուժություն», Մոսկվայի Հելմհոլցի անվան Գիտական ինստիտուտում
1985
«Արտիֆակիկ ոսպնյակների իմպլանտացիա», Մոսկվայի Ֆյոդորովի անվան Ակնաբուժական միկրովիրաբուժական ինստիտուտ
1987
Մեկամսյա դասընթացներ, թեման՝ «Գլաուկոմա»
1993
«Վիտրեոռետինալ վիրաբուժություն» երեքամսյա դասընթացներ, Դոhենի Ակնաբուժական ինստիտուտ, Լոս- Անջելես
1996-1997
«Ապակենման մարմնի և ցանցաթաղանթի հիվանդությունների և վիրաբուժության» Կալիֆոռնիայի համալսարան, Ըրվայն, Լոս- Անջելես
Web Site Created By Mirakyans