Медицинский Центр

Այցելություն

Հարգելի օգտատեր, խնդրում ենք կազմակերպության հետ կապվելիս նշել <InfoSell-ը> որպես տեղեկությունների աղբյուր։

Axiomed

Ցանկացած պացիենտի առողջական խնդիրների ախտորոշման և թերապիայի հենց այդ մոտեցումներն է որդեգրել Axiomed վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության համալիրը՝ մատուցելով հետևյալ ծառայությունները

Կոնտակտներ

Հեռախոսահամար։ +(374) 91 522882 

Էլ․ Փոստ։ info@axiomed.am

Հասցե։ Տերյան 3շ․ 42 տարածք

Կայք։ 

Տնօրեն։ Հակոբ Հովհաննիսյան

Աշխատանքային օրեր, ժամեր

Երկուշաբթի 09:00 – 19:00
Երեքշաբթի 09:00 – 19:00
Չորեքշաբթի 09:00 – 19:00
Հինգշաբթի 09:00 – 19:00
Ուրբաթ 09:00 – 19:00
Շաբաթ 09:00 – 15:00
Կիրակի Ոչ աշխատանքային

Սոց․ ցանցեր

Նկարներ

Ապրանք | Ծառայություն

Կինեզոթերապիա
Կինեզոթերապիան “Աքսիոմեդ” վնասվածքաբանական վերականգնողական կլինիկայի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: Կինեսիզ՝ շարժում, թերապիա՝ բուժում, բուժում շարժման միջոցով: Կինեզոթերապիան դա ոսկրակապանային համակարգի կազդուրումն ու առողջացումն է շարժման, վարժությունների, մեխանոթերապիայի, բուժական մերսման, տրակցիոն (ձգման) մեթոդի, իսկ երեխաների դեպքում նաև շարժուն խաղերի կիրառման միջոցով:

Ֆիզիոթերապիա
Ապարատային ֆիզիոթերապիան դա օրգնաիզմի վրա տարատեսակ հաճախականությամբ, ինտենսիվությամբ և ալիքի հզորությամբ էլեկտրական, մագնիսական, ձայնային կամ այլ ալիքների ազդեցությունն է: Ինչի արդյունքում տեղային հյուսվածքների ջերմաստիճանը բարձրանում է 3-5 աստիճանով, բջջային մակարդակով ակտիվանում է արյան և լիմֆայի միկրոշրջանառությունը: Ֆիզիոթերապիայի առավելութունը կայանում է նրանում, որ այն թուլ է տալիս ազդել անմիջապես ախտաբանական օջախի վրա, առանց ալերգիկ կամ այլ կողմնակի ռեակցիաների: Նրկայումս մեդոթը կիրառվում է բժշկության բոլոր բնագավառներում, առավելապես վնասվածքաբանությունում, նևրոլոգիայում, գինեկոլոգիայում, օտոլարինգոլոգիայում և այլն:

Ռեֆլեքսոթերապիա
Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ ավելի քիչ հայտնի անվանումներ՝ ասեղնաբուժություն կամ Չժեն-Ցզյու թերապիա:

Բիոիմպեդանսոմետրիա
Բիոիմպեդանսոմետրիա (մարմի բաղադրության ախտորոշում)
Կարելի է արդյոք իմանալ, թե որքան ճարպ, ջուր և արյուն է պարունակվում մարմնում: Որն է կատարյալ քաշը: Որքա±ն կալորիա է ծախսվում 24ժամ անշարժ պառկելու դեպքում: Բիոիմպեդանսոմետրիկ հետազոտությունը սկսելուց առաջ համակարգիչ են ներմուծվում անտրոպեմոտիկ տվյալները հասակ, քաշ, գոտկատեղի, ազդրերի, դաստակի շրջագիծը: Հաշվի է առնվում նաև տարիքը և սեռը:

Բուժական մերսում
Որպես բուժական միջոց մերսումը կիրառվել է վաղ անցյալում և զարգացել է ժողովրդական բժշկության մյուս տեսակներին զուգընթաց: Հատկանշական է, որ մարդը բնազդորեն անմիջապես սեղմում կամ շփում է վնասված, ցավոտ հատվածը: Թերևս բնազդական այդ ամոքումից են մեր նախնիները մտահանգել մերսման հետևողական կիրառմանը, իսկ հետագայում էլ գիտականորեն հիմնավորված կիրառմանը:

Տրակցիոն-դեկոմպրեսիոն թերապիա
Մի փոքր անդրադառնանք Axiom DRX 9000C տրակցիոն սեղանին: Նախ ասենք որ ողնաշարային խնդիրների բուժման տրակցիոն մեթոդը, այսինքն ձգման միջոցով բուժումը թրևս ամենահինն է և այն կիրառվել է բոլոր ժամանակներում, իհարկե ենթարկվելով զանազան նորարարական փոփոխությունների: Ներկայումս այն լայնորոն կիրառվում է ամբողջ աշխարհում: Գոյություն ունեն շատ տարբեր տրակցիոն սեղաններ՝ մեխանիկակն, էլեկտրոնանին, համակարգչային և այլն, սակայն այդ ստվար բազմության մեջ իր ուրույն տեղն է գրավում Axiom DRX 9000C մեքենան, որը նախագծվել և կառուցվել է ԱՄՆ առաջատար մասնագետների և NASA -ի գիտնականների համատեղ աշխատանքի արդյունքում: Այս մեքենայի աշխատանքի արդյունավետությունը կայանում է նրանում, որ շնորհիվ մանրակրկիտ կազմված աշխատանքային համակարգչային ծրագրի այն կարողանում է հնարավորինս փոքր տրակցիոն ուժի կիրառմամբ ստանալ առավելագույն տրակցիոն էֆեկտ, ընդ որում ազդելով ոչ թե ամբողջ ողնաշարի այլ կենկրետ նախանշված սեգմենտի վրա: Նշեմ, որ այս մեքենայի արդյունավետությունը հասնում է 86%-ի, ինչը ողնաշարային խնդիրների բուժման բնագավառում հանդիսանում է խիստ բարձր ցուցանիշ: Համեմատության համար ասեմ, որ վիրահատական բուժման արդյունավետությունը առավել ցածր է կապված վիրաբուժական և անեսթեզիոլոգիական հնարավոր բարդությունների զարգացման հետ:

Այլ ծառայություններ

Ֆիզիոթերապիա
Կինեզոթերապիա
Ռեֆլեքսոթերապիա
Բիոիմպեդանսոմետրիա
Բուժական մերսում
Տրակցիոն-դեկոմպրեսիոն թերապիա
Բուժում՝ առանց վիրահատության՝ ողնաշարի գոտկային, կրծքային, պարանոցային հատվածում միջողային սկավառակի ճողվածքի (գրիժա)
Բուժում՝ առանց վիրահատության (կոնսերվատիվ)՝ ողնաշարի միջողային սկավառակի ճողվածքի (գրիժայի) ձգման (դեկոմպրեսիա) սարքի միջոցով
Բուժում՝ ուլտրաձայնային թերապիա (ֆոնոֆորեզ)
Հիդրոմերսում, բուժական մերսում
էլեկտրաբուժություն (ամպլիպուլսթերապիա)
Գալվանացում, էլեկտրաֆորեզ՝ դեղորայքային (իոնոֆորեզ)
Լազերային բուժում (լազերաբուժություն)
Լազերային բուժում (լազերաբուժություն)՝ միջողային (ողնաշարի) սկավառակի ճողվածքի
Մագնիսաբուժություն
Բուժական ֆիզկուլտուրա
Էլեկտրախթանում (էլեկտրոստիմուլյացիա)՝ մկանների
Խորհրդատվություն ողնաշարի հիվանդությունների վերաբերյալ
Կանխարգելում՝ հենաշարժական ապարատի հիվանդությունների

Web Site Created  By Mirakyans

+(374) 98 174634

support@infosell.am

Ք․ Երևան  Փ․ Արին Բերդ 6/11

© 2023 InfoSell.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Web Site Created  By Mirakyans