Սպորտզալ

3 Այցելություն

Հարգելի օգտատեր, խնդրում ենք կազմակերպության հետ կապվելիս նշել <InfoSell-ը> որպես տեղեկությունների աղբյուր։

DDD մարզահամալիր

DDD մարզա-առողջարանային համալիրը, որը գործում է 2000թ. մայիսի 10-ից, հիանալի վայր է առողջարար մարմնամարզությամբ զբաղվելու համար, որտեղ ամեն ինչ համապատասխանում է միջազգային ստանդարտներին, որը համալրված է ժամանակակից սպորտային տեխնիկայով:

Կոնտակտներ

Հեռախոսահամար։ +37491016855 

+37410284100

+37410237040

Էլ․ Փոստ։ info@ddd.am

Հասցե։ Փ․ Կոմիտաս 54

Կայք։ 

Աշխատանքային օրեր, ժամեր

Երկուշաբթի 08:00 - 10:00
Երեքշաբթի 08:00 - 10:00
Չորեքշաբթի 08:00 - 10:00
Հինգշաբթի 08:00 - 10:00
Ուրբաթ 08:00 - 10:00
Շաբաթ 08:00 - 10:00
Կիրակի 08:00 - 10:00

Սոց․ ցանցեր

Նկարներ

Ապրանք | Ծառայություն

Հյուրանոց

DDD Հյուրանոցի բարձրակարգ կահավորումը, գների մատչելիությունը և սպասարկման մակարդակը կգոհացնի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդներին: Բոլոր համարները կահավորված են անհատական ոճով: Հյուրանոցը բաղկացած է ինչպես մեկտեղանոց, երկտեղանոց, երեք տեղանոց, այնպես էլ ընտանեկան համարներից: Հյուրերը հնարավորություն ունեն օգտվել ինչպես նախաճաշից, այնպես էլ լողավազանի և մարզասրահի ծառայություններից, իսկ ամռան տապին նաև սրճարանից, որն իր սպասրակման մակարդակով և համեղ ճաշացանկով գոհացնում է ցանկացած հաճախորդի:

Հյուրանոցում բնակվող հյուրերն անվճար կարող են օգտվել լողավազանից, ֆիթնես ակումբից և շոգեբաղնիքից: Հյուրանոցային սենյակների մանրակրկիտ մտածված հարմարությունները և արհեստավարժ անձնակազմը կդարձնեն ձեր այցելությունը հաճելի և անմոռանալի:

Հյուրանոցում առկա են`

– 3 հատ մեկտեղանոց սենյակ
– 5 հատ երկտեղանոց սենյակ
– 1 հատ կիսադելյուքս սենյակ
– 2 հատ դելյուքս սենյակ
– 1 հատ ընտանեկան սենյակ

Համարները համալրված են հետևյալ սարքավորումներով`

– օդորակիչներ
– արբանյակային ալեհավաքով հեռուստացույց
– անհատական չհրկիզվող պահարան
– մինի բար
– WiFi կապ

Լողավազան

Հարմարավետ և գեղեցիկ, 25մ երկարությամբ DDD լողավազանը նախատեսված է ինչպես սպորտային, այնպես էլ առողջարարական նպատակների համար: Լողը առողջարարական սպորտի ամենաէֆեկտիվ տեսակներից մեկն է, որը նպաստում է առողջության պահպանմանը, որի ընթացքում զարգանում է մարմնի բոլոր մասերը: Ջրի տաքացման, օդորակման և օդափոխման ֆիլտրման և մանրազերծման համակարգը ավտոմատացված է: Մեզ մոտ ապահովված է օպտիմալ և ստանդարտներին համապատասխան միկրոկլիմա և ջրի զուլալ մաքրություն:

Լողավազանում անց են կացվում ինչպես անհատական, այնպես էլ խմբակային պարապմունքներ թե մեծերի, թե փոքրերի համար: Լավագույնները ընդգրկվում են սպորտային հավաքականի կազմի մեջ և մասնակցում են տարածաշրջանային մի շարք առաջնություների` բարձր պահելով ՀՀ անունը միջազգային ասպարեզում: Մեր սաներից շատերը ստացել են միջազգային վարպետի կոչում:

Մարզասրահ

DDD մարզադահլիճը համալրված է աշխարհահռչակ արտադրողների մարզասարքավորումների տեսակներով: Մեր արհեստավարժ մարզիչները, որոնցից շատերն ունեն միջազգային որակավորում, ձեզ համար կմշակեն անհատական պարապմունքների նախագիծ և կօգնեն ձեզ լուծել առողջական և ավելորդ քաշի հետ կապված բոլոր խնդիրները:

Մասնագետներն ապացուցել են, որ մարզվելը դանդաղեցնում է ծերանալու պրոցեսը, ակտիվացնում է երջանկության հորմոնները` տալով բարձր տրամադրություն:

Հավելյալ տեղեկություն

Համալիրը զբաղեցնում է ավելի քան 1300ք.մ. տարածք և բաղկացած է 1 ընդարձակ մարզադահլիճից, ավելի փոքր դահլիճից` խմբակային պարապմունքների համար (որտեղ կան տղամարդկանց և կանանց համար նախատեսված հանդերձարաններ` լողախցիկներով և սանհանգույցով), շոգեբաղնիքներ` լողավազանով, շոգեխցիկով, հանգստի սենյակով և ընդհանուր դահլիճով, մերսման սրահ և ոչ ալկոհոլային բար, հյուրանոց բարձր որակի: Տարածքում գործում է նաև ատամնաբուժական կլինիկա:

Ինֆոբլոգ

Web Site Created  By Mirakyans

+(374) 33 211509

support@infosell.am

Ք․ Երևան  Փ․ Արին Բերդ 6/11

© 2023 InfoSell.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Web Site Created  By Mirakyans