Химчистка
Այցելություն
Հարգելի օգտատեր, խնդրում ենք կազմակերպության հետ կապվելիս նշել <InfoSell-ը> որպես տեղեկությունների աղբյուր։
Լվացքի ու արդուկման կարիք ունե՞ս, մեր պրոֆեսիոնալ մասնագետները սիրով կօգնեն Ձեզ: Երևանում առաքումն անվճար է: Արդեն 27 տարի շուկայում:
Հեռախոսահամար։ +(374) 10 391091
Էլ․ Փոստ։ info@elita.am
Հասցե։ Աջափնյակ վարչ. շրջան
Կայք։
Տեքստիլի քիմմաքրում
Տեքստիլը դա հագուստն է, որը մենք կրում ենք բոլոր դեպքերում, ջինսեր, փողկապներ, կիսաշրջազգեստ, գործած հագուստ, տաբատ և պիջակ, սպորտային կոմպլեկտներ, կեպկաներ և գլխարկներ, շրջազգեստ – ներառյալ հարսանյաց և երեկոյան զգեստները, վերարկու – ինչպես բրդյա, այնպես էլ լցուկով, այդ քվում նաև աղվափետուրով, մասնագիտական և պրոֆեսիոնալ հագուստ, ներառյալ եկեղեցականը, զինվորական համազգեստը և այլն:
Ֆիրմայի աշխատակցուհին ընդունելով իրը քիմմաքրման ուշադիր զննում է այն, նկատում և նշում է նրա առանձնահատկությունները:
Մորթու քիմմաքրում
Բնական մորթին հագուստի համար ամենաթանկ նյութերից մեկն է:
Մորթուց մուշտակը համարվում է ձմեռային հանդերձանքի “թագուհին”: Բնական մորթուց պատրաստված հագուստը պահանջում է հոգատար վերաբերմունք: Միայն այդ դեպքում Ձեր մուշտակը կծառայի երկար տարիներ և լիովին կարդարացնի իր թանկ արժեքը:
Մորթու պահպանման հիմնական կանոնը – պարբերաբար մաքրելն է:
Եթե Ձեզ թվում է, թե մորթու վրա չկան կեղտի հետքեր, միք ծուլանա մի ավելորդ անգամ ևս հանձնել քիմմաքրման: Մակերեսին կեղտը կարող է լինել ոչ երևացող, բայց եթե տվյալ իրը կրում եք պարբերաբար , ապա աստառը հաստատ չի մնա մաքուր:
Կաշվի և թավշեկաշվի քիմմաքրում
Աղաղած կաշվից մուշտակները /դուբլյոնկա/ , կաշվե կուրտկաները, վերարկուները:
Ողջ արտաքին հագուստը մենք ձեռք ենք բերում այն համոզմամբ, որ դրանք կօգտագործենք երկար: Եվ մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իրը իր արտաքին տեսքը և փայլը պահպանի մի քանի տարի:
Բայց ոչմեկի համար գաղտնիք չէ, որ մեր ձմեռային շորերը ստիպված են տանել ձմեռվա “հրապույրները” – ձյունը, անձրևը, ցեխը և այլ ազդող գործոններ:
Դրա համար հագուստը գնելիս արդեն պետք է մտածել, թե որքան կարևոր է կաշվե ապրանքի մաքրումը անմիջապես ձմեռվանից հետո:
Անհատական լվացք
Անկողնային սպիտակեղենի անհատական լվացք
Լվանալ լվացքատանը ավելի արդյունավետ ու քաղաքավարի է, քան տանը:
Ի տարբերություն սովորական լվացող փոշուց մասնագիտական միջոցները հաշվի են առնում տարբեր գործվացքների առանձնահատկությունները:
Եվս մեկ փաստարկ’ ի օգուտ մասնագետների – դա մասնագիտական արդուկումն է:
Բմբուլե վերմակների և բարձերի մաքրում
Բմբուլե վերմակների և բարձերի մաքրում
Յուրաքանչյուր կին իր կյանքում գոնե մեկ անգամ փորձել է տնային պայմաններում ինքնուրույն մաքրել բարձերը: Եվ նրանցից շատերը այդ գործողությունը վերհիշում են ահով, իսկ թաց թռչունի հոտը այդ գործն ավարտելուց հետո դեռ երկար են զգում:
ԷԼԻՏԱ-ն առաջարկում է ձեր բարձերի բմբուլե լցուկի չոր մաքրում ժամանակակից սարքվորումով:
Մեզ մոտ կարելի է ոչ միայն նորացնել, այլ նաև նորոգել ձեր բարձը – փոխելով մթելը – անդորրագրի վրա նշելով չափսերը:
Բրդյա վերմակների և ներքնակների մաքրում
Բրդյաա վերմակները ձեզ տաքացնում են նույնիսկ ամենախիստ սառնամանիքներին և դրա հետ միասին նրանք դրական են ազդում օրգանիզմի վրա: Դուք կարող եք վստահ լինել, որ բուրդը չի առաջացնի ոչ մի գրգռվածություն և ալերգիկ ռեակցիա, իսկ նրա կառուցվածքը չեզոքացնում է անդուր հոտերը:
Բրդյա վերմակները գերազանց ներծծում են խոնավությունը և կարգավորում են ջերմաստիճանը: Բնական բրդից վերմակները օգտակար են որպես հակաբորբոքային և հակաայտուցվածության միջոցներ:
Սակայն ելնելով մի շարք պատճառներից բնական բրդից վերմակները և ներքնակները պահանջում են հատուկ խնամք: Օրինակ նրանց մեջ կարող է բազմանալ փոշու տիզը, իսկ նա առաջ է բերում ալերգիա:
Հակացուցված է բուրդը լվանալ լվացքի մեքենայում: Ժամանակակից լվացքի մեքենաներում լվանալիս բարձր պտույտաթվերից բրդի թելիկները ամուր փակչում են իրար և բուրդը դառնում է քեչա:
Գորգերի մաքրում
Գորգերի լվացումը կատարվում է մասնագիտացված արտադրամասում, որը հնարավորություն է տալիս հեռացնել
ցանկացած աղտոտվածություն և հոտ, վերականգնել խավը և գույներին վերադարձնել իրենց պայծառությունը:
Գորգերի մաքրումը ձեր ընտանիքի ոչ մեկ սերունդ տեսած բազմամյա աղտոտումով, գինու, մաստակի, յուղի, սուրճի հետքերով գորգին տալիս է երկրորդ կյանք:
Եթե դուք փորձում եք աղտոտվածությունը հանել գորգերի լվացման համար նախատեսված հեղուկներով, գիտեք, թե որքան դժվար է. նախ պետք է պատրաստել փրփրող լուծույթ, ապա դրանով շփել աղտոտված մասերը, որից հետո պետք է հանել հեղուկի մնացորդը գորգից /սովորական սպունգով դա պրակտիկորեն անհնար է/, հետո ամբողջ օրը սպասել, որ գորգը չորանա: Արդյունքում կեղտը և անդուր հոտը չեն անհետանում:
Ներկում
Հայտնի է, որ հագուստը կրելուց, հաճախ լվանալուց, ինչպես նաև արևի ճառագայթների ազդեցության տակ կորցնում է իր տեսքը, գունաթափվում է։
Սակայն մի շտապեք հրաժարվել Ձեր սիրած բլուզից կամ տաբաից։
Մենք առաջարկում ենք բամբակյա հագուստի ներկման ծառայություն, ինչի շնորհիվ Դուք կկարողանաք նորից կրել Ձեր հագուստը։
Ի դեպ ներկման ծառայության արժեքի մեջ մտնում է նաև հագուստի քիմմաքրումն ու արդուկումը։
Խաղալիքների մաքրում
Խաղալիքների մաքրումը ձեր երեխայի առողջության երաշխիքն է.
Երբ երեխաները խաղում են խաղալիքներով , նրանցում շատ արագ կուտակվում է փոշի ու կեղտ:Դրա համար հարկավոր է պարբերաբար մաքրել խաղալիքները:
Տնային պայմաններում պրակտիկորեն անհնար է փափուկ խաղալիքները լրիվ մաքրել և նրանց վերադարձնել իրենց սկզբնական տեսքը, որովհետև լվացման դեպքում նրանք լրիվ չեն չորանում, իսկ դա առաջացնում է միկրոբների բազմացում:Բացի այդ խաղալիքները դեֆորմացվում են և սկսում են ներսից հոտել:
Հարսանյաց զգեստների քիմմաքրում
Հնչեց Մենդելսոնի քայլերգը, գետի նման հոսեց շամպայնը, իսկ հիմա ձեզ հուզում է – ինչպես վերադարձնել մաքրությունը ձեր ամենալավ զգեստին:
Կարևորն այն է, որ դրա մասին պետք է մտածել ժամանակին: Հարսանիքից մինչև մի քանի օր հետո Էլիտա-ում պրակտիկորեն կարելի է վերացնել ցանկացած կեղտաբիծ:
Բանը նրանում է, որ հնացած կեղտաբծերը հեռացնելը շատ բարդ է: Եթե աղտոտվածությունը դուք չեք նկատում, դա չի նշանակում, որ նա չկա: Շամպայնից , օծանելիքից աչքի համար անտեսանելի հետքերը ժամանակի ընթացքում կարող են դեղնել և փչացնել զգեստը: Դավադիր են նաև տորթերից, ջնարակից, հյութերից, գինուց մնացած կեղտաբծերը:
ՊԱՐԿ – միայն արդուկում
Եթե Դուք լվացել եք Ձեր հագուստը (վերնաշապիկ, տաբատ և այլն) կամ անկողնային սպիտակեղենը, հոգնել եք այն արդուկելուց կամ ժամանակ չունեք,ապա զանգահարեք 81-82 կարճ համարին։
Վերցրեք մեր առաքիչից պարկը և լցրեք այն հագուստով կամ, արդուկման ենթակա, այլ իրերով (մինչև 10 կտոր)։
Վճարեք պարկում առկա իրերի արդուկման համար ընդամենը 5500 դրամ և ստացեք պատրաստի պատվերը երեք օրից։
Երկկողմանի առաքումն անվճար է։
ԷԼԻՏԱ լվացքատունը ստեղծվել է 1996 թվին:
Լվացքատունը ստեղծելիս մենք մեր առաջ դրել էինք երկու խնդիր – հաճախորդներին մատուցել որակյալ ծառայություն և ապահովել մաքսիմում հարմարավետություն: Ընդունվեց սկզբունքային մի որոշում – կատարել բացառապես անհատական լվացք:
Կասկածներ կային, թե հաճախորդները կհավատան արդյոք, որ յուրաքանչյուր պատվիրատուի սպիտակեղենը լվացվում է խիստ անհատական:
Քանի որ մինչ այդ նրանք շփվել էին սովետական ժամանակների լվացքատների հետ, որտեղ ինչպես հայտնի է սպիտակեղենի վրա կարվում էին հաշվեպիտակներ և բոլոր պատվերները լվացվում էին միասին:
Բարեբախտաբար որոշ ժամանակ անց հասկացանք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք – մեր համաքաղաքացիները կարող է դանդաղ, բայց ետ կանգնեցին այդ կարծրատիպից:
Հենց սկզբից մենք որոշեցինք մեր հաճախորդներին ապահովել անվճար առաքման հնարավորություն – առաջ ծառայությունների շրջանում չկար նման բան:
Առաքման շնորհիվ հաճախորդը այլևս ստիպված չէ շոգին կամ անձրևին սպիտակեղենը տանել ընդունման կետ – բավարար է միայն զանգահարել հեռախոսով և հերթապահին թելադրել քո հասցեն:
Մենք միշտ պահպանել ենք և շարունակում ենք անմիջական կապ պահպանել հաճախորդների հետ, ջանալով որքան հնարավոր է շատ հաշվի առնել նրանց ցանկությունները
Այսպես, հաշվի առնելով բազմաթիվ զանգերը և գրավոր հարցման արդյունքները, 2000 թվին մենք բացեցինք քիմմաքրում, 2003 թվից կարողացանք առաջարկել շտապ քիմմաքրման և լվացքի ծառայություններ, ինչպես նաև գորգորի լվացում: