Заводы

Այցելություն

Հարգելի օգտատեր, խնդրում ենք կազմակերպության հետ կապվելիս նշել <InfoSell-ը> որպես տեղեկությունների աղբյուր։

Երևանի շամպայն գինիների գործարան

Երեւանի «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ

Կոնտակտներ

Հեռախոսահամար։ +010 285476 
 

Էլ․ Փոստ։ bestarmalco@mail.ru

Հասցե։ Թբիլիսյան խճուղի, 20 շենք

Կայք։ 

Աշխատանքային օրեր, ժամեր

Երկուշաբթի 09:00-17:30
Երեքշաբթի 09:00-17:30
Չորեքշաբթի 09:00-17:30
Հինգշաբթի 09:00-17:30
Ուրբաթ 09:00-17:30
Շաբաթ Ոչ աշխատանքային
Կիրակի Ոչ աշխատանքային

Սոց․ ցանցեր

Նկարներ

Հավելյալ տեղեկություն

Շամպայն գինիների գործարանը հիմնադրվել է 1939թ-ին: Սկզբում գործարանը արտադրում էր միայն քաղցր և չոր գինիներ:
1954թ-ից արտադրամասը ընդլայնվել է և հիմնվել է շամպայն գինիների արտադրություն:

1995թ.-ից Երեւանի «Շամպայն գինիների գործարան»-ը սեփականաշնորվել է եւ վերկազմակերպվել Երեւանի «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն։

Երեւանի «Շամպայն գինիների գործարան»-ը եղել և մնում է Հայաստանում եզակի իր տեսակի մեջ , որն արտադրում է շամպայն գինիների ողջ տեսականին, ֆրանսիական տեխնոլոգիայով’ դասականից մինչև հավաքածու:
Կես դարից ավելի գործարանի տեսականին արժանացել է շամպայն գնահատողների սիրուն եւ բարձր հարգանքին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում

Գործարանը լիովին հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան արտադրության տեխնոլոգիայով, որակի հսկման լաբորատորիայով, ինչպես նաեւ բարձր որակավորում ունեցող մասնագետներով։ Գործարանում արտադրվող արտադրանքը լիովին սերտիֆիկացված է՝ պահպանելով պետստանդարտների անհրաժեշտ պայմանները։

Ներկայումս գործարանը հանդիսանում է ալկոհոլային խմիչքների արտադրության առաջատարներից մեկը Հայաստանում։
Այսօր գործարանում արտադրվում է 3-10 տարվա հնեցման կոնյակներ, որոնք առանձնանում են իրենց հաճելի եւ անկրկնելի համով։

Մեծ է տեսականին օղու-գինու արտադրությունում, որը մեծ համբավ ունի սպառողների շրջանում։

Գինու արտադրության համար ընտրվում են խաղողի լավագույն տեսակները, որոնք աճեցվում են Հայաստանի տարբեր շրջաններում։ Հենց այս պատճառով է, որ միջազգային ցուցահանդեսներում գործարանը բազմակի անգամ արժանացել է ոսկյա, արծաթե եւ բրոնզե մեդալների:

Web Site Created  By Mirakyans

+(374) 98 174634

support@infosell.am

Ք․ Երևան  Փ․ Արին Բերդ 6/11

© 2023 InfoSell.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Web Site Created  By Mirakyans