Համալսարաններ
4146 Այցելություն
Հարգելի օգտատեր, խնդրում ենք կազմակերպության հետ կապվելիս նշել <InfoSell-ը> որպես տեղեկությունների աղբյուր։
Եվրասիա միջազգային համալսարանը հայաստանյան նորանկախ իրականության մեջ հիմնադրվեց որպես կրթական բարեփոխումների իրականացմանը միտված հաստատություն:
+37410****38
+37410****88
+37410****77
Էլ․ Փոստ։ info@eiu.am
Կայք։
Եվրասիա միջազգային համալսարանը հայաստանյան նորանկախ իրականության մեջ հիմնադրվեց որպես կրթական բարեփոխումների իրականացմանը միտված հաստատություն: Այն Բոլոնիայի գործընթացի շրջանակներում դարձավ կրեդիտային համակարգը ներդնող առաջատար բուհերից մեկը:
Մեր կրթական փիլիսոփայությունն ենթադրում է կրթական քաղաքանություն, որի արդյունքում եվրոպական կրթական արժեքները դառնում են գործառույթային
անհատականացված կրթությունը բնորոշում է բուհի կրթության որակը
համագործակցային մեթոդները և բուհի կրթական արժեքները բնորոշում են անհատականացված կրթությունը
բուհում սովորողները դառնում են ոչ միայն լավագույն մասնագետներ, այլև կայանում են որպես անհատներ:
Անհատականացված կրթությունը ռազմավարական նշանակություն ունի բուհի համար: Այն ուղղակի նպատակ չէ, այլ բուհում մատուցվող կրթության որակի, բավանդակության ստեղծման էական միջոց:
Համագործակցային մեթոդների կիրառումը բուհում և բուհի կրթական արժեքներով ձևավորված բուհական յուրահատուկ մշակույթն այն էական նախապայմաններն են, որոնք իրական են դարձնում անհատականացված կրթությունը:
Web Site Created By Mirakyans