Медицинский Центр

Այցելություն

Հարգելի օգտատեր, խնդրում ենք կազմակերպության հետ կապվելիս նշել <InfoSell-ը> որպես տեղեկությունների աղբյուր։

Իզմիրլյան բժշկական կենտրոն

«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնը հանդիսանում է «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական և ուսումնական կենտրոնի և ՀՀ Առողջապահության նախարարության Լ. Նազարովի անվան Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդը: 2000 թ. ինստիտուտը սեփականաշնորհվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից: 2001թ.-ին նվիրաբերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Սուրբ Ներսես Մեծ գիտա-բժշկական կենտրոնին:

Կոնտակտներ

Հեռախոսահամար։ +010 242024 

Էլ․ Փոստ։ izmirlianmedicalcenter@gmail.com

Հասցե։ Ահարոնյան 6

Տնօրեն։ Արմեն Չարչյան

Աշխատանքային օրեր, ժամեր

Երկուշաբթի Շուրջօրյա
Երեքշաբթի Շուրջօրյա
Չորեքշաբթի Շուրջօրյա
Հինգշաբթի Շուրջօրյա
Ուրբաթ Շուրջօրյա
Շաբաթ Շուրջօրյա
Կիրակի Շուրջօրյա

Սոց․ ցանցեր

Նկարներ

Այլ ծառայություններ

• Ուրոլոգիական բաժանմունք
• Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք
• Կոլոպրոկտոլգիայի բաժանմունք
• Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք
• Ընդհանուր և լապարասկոպիկ բաժանմունք
• Քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունք
• Անոթային վիրաբուժության բաժանմունք
• Անեսթեզիոլոգիա և ինտեսիվ թերապիայի բաժանմունք
• Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունք
• Թոքաբանություն
• Սրտաբանություն
• Գաստրոէնտերոլոգիա
• էնդոկրինոլոգիա
• Ալերգոլոգիա
• Ռևմատոլոգիա
• էնդոսկոպիա
• Մաշկաբանություն
• Գինեկոլոգիա
• Ընդհանուր և բիոքիմիական լաբորատորիա
• Բակտերոլոգիական լաբորատորիա
• Ախտաբանական հյուսվածքաբանական լաբորատորիա
• Ստոմատոլոգիա
• Ընդհանուր նյարդաբանության և ցավի կենտրոն
• Ճառագայթային ախտորոշման բաժանմունք
• Ռենտգեն հետազոտություն
• ՈՒՁ հետազոտություն/դոպլեր և դուպլեքս/
• Համակարգչային տոմոգրաֆիա (КТ)
• Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (МРТ)
• Դեղատուն

Հավելյալ տեղեկություն

Նվաճումներ

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2015 թվականի մրցանակ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 6-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2015 թվականի մրցանակներ շնորհելու մասին» թիվ 355-Ա որոշման համաձայն, այսօր Արմենիա Մարիոթ հյուրասրահում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին շնորհվեց մրցանակ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերված նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար:
Իր երախտիքի խոսքով հանդես եկավ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Ա. Չարչյանը: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` կենտրոնի թիմային աշխատանքի արդյունքը բարձր գնահատելու համար:


«Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016» 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակում «Իզմիրլյան» ԲԿ-ին շնորհվեց ‹‹Ոսկե մեդալ›› մրցանակ

«Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում մարտի 4-6 հայաստանյան առողջապահական համակարգը ներկայացել էր 80-ից ավելի բժշկական կազմակերպություններով:

Ցուցահանդեսի հիմնական նպատակներն էին. բժշկական տեխնիկայի, սարքավորումների և դեղերի առաջատար արտադրողների, առողջապահության ոլոտում աշխատող մասնագետների ներգրավում, նորարարական արտադրանքի առաջխաղացման համար նպաստավոր պայմանների ստեղծում: Մասնակից ընկերությունները նաև իրենց տարեկան աշխատանքի ամփոփումն էին կատարում:
Առոջապահական ցուցահանդեսին իր ծառայությունները ներկայացրեց նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, ծանոթացնելով մեկ տարվա ընթացքում կատարված փոփոխություններին, մասնավորապես, ճառագայթային ախտորոշման բաժանմունքին: Այն նախկինում գտնվում էր խորհրդատվական ախտորոշման բաժանմունքի կազմում: Տեխնիկապես վերազինվելուց հետո ծառայությունը բավականին մեծ թափ առավ, և անհրաժեշտություն առաջացավ այն ներկայացնելու որպես առանձին ստորաբաժանում: Բացվեց նաև անոթային վիրաբուժության բաժանմունքը:
«Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում տեղի ունեցած հոբելյանական «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողության ժամանակ ‹‹Իզմիրլյան›› ԲԿ-ին շնորհեցին ‹‹Ոսկե մեդալ›› մրցանակ: Հանձման արարողության ժամանակ նշվեց, որ կենտրոնը լավագույնն էր ներկայացել էքսպո ցուցահանդեսին, և այսօր այն, իրավամբ, համարվում է առաջատար բուժհաստատություններից մեկը հանրապետությունում` համապատսխանելով միջազգային չափորոշիչներին:


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնին շնորհվեց Ոսկե մրցանակ

Դեկտեմբերի 11-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ Համազգային վստահության խորհրդի կողմից «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին շնորհվեց Ոսկե մրցանակ ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:

Դիպլոմը տնօրեն Ա. Չարչյանին հանձնեցին Ոսկե մրցանակ Ստարդատացման ազգային մարմնի ղեկավար Ե. Ազարյանը և ՌԴ տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ՌԱՁՄ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Լոցմանովը:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնին պատիվ է ծառայել հանրությանը և մաքսիմալ օգտակար լինել:

Web Site Created  By Mirakyans

+(374) 98 174634

support@infosell.am

Ք․ Երևան  Փ․ Արին Բերդ 6/11

© 2023 InfoSell.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Web Site Created  By Mirakyans