Врачи
Այցելություն
Հարգելի օգտատեր, խնդրում ենք կազմակերպության հետ կապվելիս նշել <InfoSell-ը> որպես տեղեկությունների աղբյուր։
Վ․Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային եւ նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ
Ակնաբույժ, միկրովիրաբույժ Ս․Վ ․Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային եւ նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքում
Հեռախոսահամար։ +(374) 91 328353
Էլ․ Փոստ։ bekirska-tamazyan@info.am
Հասցե։ Ֆուչիկի փ., շ. 30 , Մոսկովյան 15
Կայք։
Կրթություն`
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (1986-1992թթ.)
Կլինիկական օրդինատուրա՝ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում (1992-1994թթ.)
Վերապատրաստումներ`
«Ծանոթություն արևմտյան գործավարության փորձին» դասընթացներ Հայաստանի Ամերիկյան Համալսարան (1996թ.)
«Օրբիս» միջազգային վերապատրաստման ծրագիր (1996թ.)
«Նորը երեխաների տեսողության պահպանման մեջ» թեմայով՝ Մոսկվայի Հելմհոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտության ինստիտուտ (1996թ.)
«Աչքի միկրովիրաբուժություն» թեմայով դասընթացներ՝ Մոսկվայի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայում (2001թ.)
Կատարելագործություն ռեֆրակցիոն վիրաբուժության գծով պրոֆ. Դիտցենի ղեկավարությամբ, գերմանական «Էսկլեպիոն» ֆիրմայի կողմից MEL 60 - Excimer Laser վրա աշխատելու արտոնագիր (2001թ.)
Առաջինը Հայաստանում ներդրել է կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի լազերային շտկումը (FRK) (2001թ.)
Գերմանական «Կառլ Ցեյս» ֆիրմայի կողմից MEL -70 էքսիմեր-լազերի վրա աշխատելու արտոնագիր (2008թ.)
Վերապատրաստվել է «Հայկական ակնաբուժական ծրագրի» շրջանակներում (2009թ.)
CrossLinking վիրահատության (եղջերաթաղանթի ամրացում կերատոկոնուսի ժամանակ) իրականացման արտոնագիր` շվեցարական IROC ընկերությունում (2009թ.)
Առաջին անգամ Հայաստանում կիրառել է էքսիմեր-լազերի (LASIK) միջոցով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի շտկում (2011թ.)
«Նովարտիս» ընկերության մեջ մտնող «Ալկոն» ֆիրմայի էքսիմեր-լազերային «Ալեգրետո» սարքի արտոնագիր (2013թ.)
Ռեֆրակցիայի շտկում «Ալկոն» ֆիրմայի ֆեմտովայրկյանային (FS 200, Femtosecond Laser) լազերի միջոցով` կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ
(2013թ.)
Գերմանական «Կառլ Ցեյս» ֆիրմայի կողմից MEL -80 էքսիմեր-լազերի վրա աշխատելու արտոնագիր (2014թ.)
«Ակնաբուժական 14-րդ միջազգային համաժողով» (2016թ.)
«Oպտոմետրիայի հիմունքները և ռեֆրակցիոն սխալների համալիր ուղղումը» (2017թ.)
«Կոնտակտային կորեկցիա» սեմինար (2017թ.)
«15-րդ միջազգային համաժողով՝ նվիրված ակնաբուժությանը և նեոնատոլոգիային», Հայկական ակնաբուժական նախագիծ (2017թ.)
«Տեսողական օրգանի ալերգիկ հիվանդություններ» թեմայով սեմինար, ԵՊԲՀ (2017թ.)
«Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները» խորագրով համաժողով (2017թ.)
Մասնակցել է ԵՊԲՀ ի կողմից կազմակերպված «Ակնաբուժության արդի խնդիրները» թեմայով կատարելագործման դասընթացին եւ ստացել վկայական (2022թ.)
Մասնակցել է Հայաստանի «Կատարակտալ եւ ռեֆրակցիոն վիրաբույժների միության 1-ին միջազգային համաժողովին» եւ ստացել վկայական (2023թ.)
Մասնակցել է AECP Հայ Ամերիկյան ակնաբուժական ծրագրի 21-րդ համաժողովին (2023թ.)
Պարգևատրումներ՝
2023թ. Պարգեւատրվել է հատուկ մրցանակով Unique Award
2022թ. Վարկանիշ ընկերության կողմից ստացել է «Ազգային բժիշկ »մրցանակ՝« Թամազյանական գենետիկ ոսկե կոդ» անվանակարգում
2021թ. «Երախտագիտության մեդալ» Արցախի Հանրապետություն
2020թ. «Տարվա հայուհի» անվանակարգ, Համազգային վստահության խորհուրդ
2019թ. «Ժողովրդական բժիշկ» անվանակարգ, Մերկուրի մրցանակաբաշխություն
2016թ. «Վստահելի ակնաբույժ 2016» անվանակարգ, «Թոփ դոկտորս» ընկերություն
2016թ.՝«Տարվա ակնաբույժ» անվանակարգ, Համազգային վստահության խորհուրդ
Կոնֆերանսներ՝
Համահայկական միջազգային կոնգրեսին
Մոսկվայի Համառուսական ակնաբուժական համաժողով
Գիտական աշխատանքներ՝
12 տպագրություններ՝ 6 գիտական թեմաներով:
Բժշկական պրակտիկա՝
1993թ. Հերթապահ-բժիշկ՝ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում
1994թ.Բժիշկ-օրդինատոր՝ թիվ 8 հիվանդանոցի մանկական ակնաբուժական բաժանմունքում
2001թ-ից Վ․Ավագյանի անվան բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր-լազերային բաժանմունքի վարիչ
2006թ-ից Ակնաբույժ, միկրովիրաբույժ` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքում: