Врачи
Այցելություն
Հարգելի օգտատեր, խնդրում ենք կազմակերպության հետ կապվելիս նշել <InfoSell-ը> որպես տեղեկությունների աղբյուր։
Շուշանիկ Եգորի Մխիթարյան ( նյարդաբան-ասեղնաբույժ )
Հեռախոսահամար։ +(374) 91 596837
+(374) 94 596837
Էլ․ Փոստ։ sh_mkhitaryan@yahoo.com
Հասցե։ Սեբաստիա 9
Կայք։
Չինական բժշկություն և ասեղնաբուժություն
Չինական բժշկությունը բժշկագիտության այլընտրանքային ուղղություններից ամենամեծ վստահություն և լայն կիրառություն ունեցող ուղղությունն է: Դրա մասին է վկայում այն փաստը որ որ չինական բժշկությունը ունենալով երեք հազարամյա պատմություն, ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլ դուրս գալով Չինաստանի սահմաններից, լայն տարածում է ստացել ողջ աշխարհում ու հատկապես զարգացած արևմտյան պետություններում,
Ասեղնաբուժությունը էֆեկտիվ է ֆունկցիոնալ բնույթի հիվանդությունների ժամանակ, հատկապես երբ բուժումը սկսվում է սուր շրջանում և վաղ էտապում:
Ասեղնաբուժությունը շատ էֆեկտիվ է՝
1. ներվային համակարգի հիվանդությունների բուժման ժամանակ, այն է նևրոզներ, գլխացավեր, գլխապտույտներ, անքնության դեպրեսիաներ, երեխաների մոտ գիշերամիզություն նևրիտներ, նևրալգիաներ, ռադիկուլիտների, ողնաշարի տարբեր հատվածների օստեոխոնդրիոզներ
2. աղե-ստամոքսային համակարգի ֆունկցիոնալ բնույթիհիվանդությունների ժամանակգաստրիտներ, մարսողության խանգարումներ, փորկապություն
3. միզասեռական համակարգի ֆունկցիոնալ բնույթի հիվանդությունների ժամանակֆունկցիոնալ բնույթի անմիզապահություն , ֆունկցիոնալ բնույթի անկղապահություն, նևրոգեն իմպոտենցիաներ
4. գինեկոլոգիական հիվանդություններից մենստրուալ ցիկլի խանգարումներ, ձվարանի հորմոնալ խանգարումներ, կլիմակտերիկ խանգարումներ
5. էնդոկրին համակարգի հիվանդությունների ժամանակ
6. քիթ- կոկորդի հիվանդությունների ժամանակ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության
Բժշկական գիտությունների դոկտոր
Չինական բժշկության կենտրոնի տնօրեն
Կրթություն
1978 - 1984 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
1984 - 1985 Ինտերնատուրա՝ թիվ 2 կլինիկական հիվանդանոցում
Բժշկական պրակտիկա
1985 -1988 Վանաձորի № 3 բուժ միավորում Հ.Հ. մանկաբույժ
1988 – 1997 “Արմենիա” ԲԿ Երևան, Հ.Հ. նյարդաբան-ասեղնաբույժ
1997 - 2008 “Նաիրի” ԲԿ Երևան, նյարդաբան-ասեղնաբույժ
2008 - 2014 “Արամյանց” ԲԿ Երևան, Հ.Հ., նյարդաբան-ասեղնաբույժ
2014– 2017 “Արմենիա” ԲԿ Երևան, Հ.Հ. նյարդաբան-ասեղնաբույժ
2017 – առ այսօր “Շուշանիկ Մխիթարյան” ԱՁ Երևան, Հ.Հ. նյարդաբան-ասեղնաբույժ
Վերապատրաստումներ
Բազմիցս անցել է
վերապատրաստման կուրսեր ՀՀ-ում և արտասահմանում:
1996 Չինական բժշկության միջազգային ակադեմիա,Պեկին, ՉԺՀ
2016 Գոանջոյի Բժշկական Համալսարան, Գոանջո, ՉԺՀ
Գիտական աշխատանքներ
2001-2006թթ. Պեկինի Չինական բժշկության Համալսարանում պաշտպանել ատենախոսություն "Ընկճվածության համախտանիշի բուժման ժամանակ ասեղնաբուժության և ֆլուոկսետինի կլինիկական ազդեցության համեմատական վերլուծությունը" թեմայով' որպես ՉԺՀ բժշկական գիտությունների դոկտորի աստիճանի հայցորդ:և ստացելՉԺՀ բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
15 գիտական աշխատությունների հեղինակ է
Web Site Created By Mirakyans