Врачи
Այցելություն
Հարգելի օգտատեր, խնդրում ենք կազմակերպության հետ կապվելիս նշել <InfoSell-ը> որպես տեղեկությունների աղբյուր։
Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ
Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ՝ Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, անոթային վիրաբույժ
Ցիտո ԲԿ՝ անոթային վիրաբույժ
Մասնագիտական գործունեություն՝
2021թ-ից՝ Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ
27․09-09․11 2020թ.՝ Արցախյան երկրորդ պատերազմի (44-օրյա պատերազմ) մարտական գործողությունների մասնակից, ԱՀ ՊԲ Մարտունու
հոսպիտալ
2019-2024թթ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Հանրային առողջության ամբիոն,
դասախոս
2014 թ-ից՝ Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ՝ Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, անոթային վիրաբույժ
2016-2023 թթ՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոն, Անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար
2011-2014թթ՝ Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ՝ Վիրահատական բլոկի վարիչ, անոթային վիրաբույժ
2009-2011թթ՝ Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ՝ անոթային վիրաբույժ
2006-2008թթ՝ ՀՀ Զինված ուժեր, զորամասի բուժծառայության պետ, բուժծառայության լեյտենանտ
01-12/2006 Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ՝ անոթային վիրաբույժ
Հրատարակություններ՝
2006-2020թթ՝ Հեղինակ և համահեղինակ է թվով 21 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հայկական կամ արտասահմանյան տարբեր
պարբերականներում: Ունեցել է ավելին քան 30 բանավոր զեկույց տարբեր գիտաժողովներում, հանրային և մասնագիտական քննարկումներում
Գիտական աշխատանքներ՝
2014թ՝ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ստորին վերջույթների քրոնիկ երակային հիվանդությունների տարբեր ձևերի և
սուր թրոմբոֆլեբիտների կոմբինացված վիրաբուժական բուժումը ներերակային լազերային կոագուլյացիայի կիրառմամբ» թեմայով
Անդամակցություններ՝
2018 թ-ից՝ «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ, հիմնադիր խորհրդի անդամ, գիտական քարտուղար
2013 թ–ից՝ Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ
2010 թ-ից՝ Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիայի գիտական քարտուղար
2005թ –ից՝ Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ
2004թ -ից՝ Եվրոպայի անոթային վիրաբույժների ասոցիացիայի երիտասարդական միության անդամ