Медицинский Центр
Այցելություն
Հարգելի օգտատեր, խնդրում ենք կազմակերպության հետ կապվելիս նշել <InfoSell-ը> որպես տեղեկությունների աղբյուր։
Բազմապրոֆիլ առողջապահական խնամքի տրամադրում բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմով և գերժամանակակից սարքավորումներով
Հեռախոսահամար։ +(374) 10 560303
Էլ․ Փոստ։ support@avagyanmed.com
Հասցե։ Մոսկովյան 15
Կայք։
Կլինիկա
Բարձր որակավորում ունեցող մասնագետներց կազմված թիմով և միջազգային ստանդարտներին համապատասխան գերժամանակակից ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական սարքավորումներով Վ․ Ավագյանի անվան ԲԿ-ն տրամադրում է բազմապրոֆիլ առողջապահական բուժօգնություն:
ԲԿ-ի կլինիկական բաժանմունքները 6-ն են․
• Անոթային վիրաբուժության կլինիկա
• Ողնաշարաբանության կլինիկա
• Էնդոսկոպիկ ուրոլոգիայի կլինիկա
• Աչքի էքսիմեր-լազերային միկրովիրաբուժության կլինիկա
• Քիթ-կոկորդ-ականջաբանության (ԼՕՌ) բաժանմունք
• Պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
Բացի բաժանմունքների գործունեության շրջանակում կազմակերպվող բուժօգնությունը, ԲԿ-ն նաև տրամադրում է լրացուցիչ նեղ մասնագիտական բուժօգնության լայն շրջանակ
Պոլիկլինիկա
Վ․ Ավագյանի անվան բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքը բարձր որակավորում ունեցող բժիշկների բազմամասնագիտական թիմ է և հագեցած է բոլոր անհրաժեշտ հետազոտական սարքավորումներով։
Այստեղ ախտորոշիչ և թերապևտիկ միջամտություններ են իրականացնում հետևյալ ոլորտների մասնագետները
• Թերապևտ
• Գինեկոլոգ
• Էնդոկրինոլոգ
• Դիաբետոլոգ
• Գաստրոէնտերոլոգ
• Սրտաբան
• Թոքաբան
• Ակնաբույժ
• Ուռուցքաբան
• Մամոլոգ
• Օրթոպեդ
• Ողնաշարաբան
• Նյարդաբան
• Հոգեբույժ
• Ալերգոլոգ
• Մաշկաբան
• Վարակաբան
• Համաճարակաբան
• Ֆիզիոթերապևտ
• Կինեզոթերապևտ
Պոլիկլինիկային կից գործում են նաև լաբորատոր-ախտորոշման, ուլտրաձայնային ախտորոշման և ռենտգեն ախտորոշման բաժանմունքները։
Լաբորատոր ախտորոշման բաժանմունքը բաղկացած է
• Կլինիկական լաբորատորիայից
• Բիոքիմիական լաբորատորիայից
• Սերոլոգիական լաբորատորիայից
• Պաթոհիտոլոգիական լաբորատորիայից
Այստեղ սպասարկվում են ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով։
Ախտորոշման Բաժանմունք
Վ. Ավագյանի անվանի անվան բժշկական կենտրոնի ախտորոշման բաժանմունքները հագեցած են եզակի, գերժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, որոնք լիովին համապատասխանում են համաշխարհային չափանիշներին։ Ախտորոշման բոլոր բաժանմունքներում աշխատում են իրենց ոլորտների առաջատար մասնագետները:
Մագնիսառեզոնանսային շերտագրման հետազոտություններն այստեղ իրականացվում են բարձր ճշգրիտության 3 տեսլա ՄՌՇ ախտորոշիչ սարքի միջոցով։ Ռենտգեն հետազոտություններն իրականացվում են 3D ռենտգեն սարքի միջոցով։ CT ախտորոշումը կատարվում է «SOMATOM go.Up» բարձր ճշգրտության գերժամանակակից սարքավորման միջոցով։ Լաբորատոր ախտորոշման և բջջաբանական ախտորոշման բաժանմունքներում իրականացվում են կլինիկական, բիոքիմիական, բջջաբանական, շճաբանական, պաթոհիստոլոգիական ախտորոշումներ, տարբեր մանիպուլյացիաներ նորագույն սարքավորումների և մեթոդների միջոցով։
• ԲԿ-ի ախտորոշիչ հատվածը բաղկացած է հետևյալ բաժանմունքներից.
• ՄՌՇ (MRT) ախտորոշման բաժանմունք
• Ռենտգեն ախտորոշման բաժանմունք
• ՀՇ (CT) ախտորոշման բաժանմունք
• Լաբորատոր ախտորոշման բաժանմունք
• Բջջաբանական ախտորոշման բաժանմունք