Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց «Մեկ օր ենթակա աշխատակցի դերում» ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակներում ղեկավար կազմի ներկայացուցիչները մեկ աշխատանքային օր անցկացնելու են ենթակա ծառայությունում։ Այս նախաձեռնությունը նրանց հնարավորություն է տալիս անմիջական հաղորդակցություն հաստատել աշխատակիցների հետ, զրուցել առօրյայի և գործառույթների մասին, ինչպես նաև վերլուծել առկա խնդիրները։
Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, մասնակցելով ծրագրին, անցկացրեց մեկ օր պարեկային կարգախմբում, որտեղ ծանոթացավ ծառայողների աշխատանքային պայմաններին և խնդիրներին։ Նա ընդգծեց, որ ծրագրի նպատակն է ստեղծել առավել բարձր արդյունավետություն պարեկային ծառայողների աշխատանքում, ինչպես նաև ապահովել ղեկավարության ավելի լավ պատկերացում ծառայության խնդիրների մասին։

24.01.2026 02:49
Web Site Created By Mirakyans