ԳՐԵՔ ՈՐՈՆՎՈՂ ԲԱՌԵՐԸ
Ֆիլտրել
ԳՐԵՔ ՈՐՈՆՎՈՂ ԲԱՌԵՐԸ
«Նյու-Մեդ»-ը հիմնադրվել է 1989 թ- ին: Այստեղ աշխատում են բարձրակարգ բժիշկներ և բնագավառի այլ մասնագետներ, ովքեր ախտորոշվում և բուժվում են բազմաթիվ հիվանդություններ: Բժշկական կենտրոնի գլխավոր ուղղությունը պլաստիկ վիրաբուժությունն է:
Այցելություն
«Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնը առաջարկում է բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ՝ լաբորատոր, գործիքային, ռենտգեն և հատուկ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժություն, պլաստիկ վիրաբուժություն, ֆիզիոթերապիա և ռեֆլեքսոթերապիա, ատամնաբուժություն, ինչպես նաև բարձրակարգ բուժում հայ եւ օտարերկրյա մասնագետների կողմից:
Այցելություն
«Նաիրի» բժշկական կենտրոնն իր գործունեությունը սկսել է 2005թ. հիմնովին վերակառուցված և նոր սարքերով համալրված շինությունում: Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման ապահովումն է: Աշխարհի լավագույն կլինիկաների և միջազգային ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ՝ կենտրոնը շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բազմապրոֆիլային բարձրորակ բժշկական ծառայություն:
Այցելություն
«Սլավմեդ» բժշկական կենտրոնն այսօր դինամիկ զարգացող բուժհաստատություններից է, որն ապահովում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան բազմապրոֆիլ և բարձրակարգ բուժօգնություն: Տարիների փորձառություն ունեցող և երիտասարդ մասնագետների կլինիկական և կրթական գործունեության, համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, վերապատրաստումների, հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների մասնակցությունների, պարբերաբար գերժամանակակից տեխնոլոգիաների և բուժման, ախտորոշման ու վերականգնողական նոր մեթոդների ներդրման քաղաքականության, բուժայցելուների սպասարկման բարձր որակի ապահովման շնորհիվ կարճ ժամանակահատվածում «Սլավմեդ» բժշկական կենտրոնը դարձավ ոչ միայն մեր հայրենակիցների, այլև շատ օտարերկրացիների համար նախընտրելի բժշկական կենտրոն:
Այցելություն
Նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած Մեդլայն Կլինիկում աշխատում են արտասահմանում վերապատրաստված, բարձր որակավորում ունեցող, փորձառու բժիշկ-մասնագետներ:
Մեզ համար առաջնային է ոչ միայն մեր պացիենտների արագ և արդյունավետ ապաքինումը, այլ նաև նրանց բարեհաբույր սպասարկումը և անձնակազմի հոգատար վերաբերմունքը:
Այցելություն
«Աստղիկ» բժշկական կենտրոնը, հանդիսանալով «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդը, չնայած իր կեսդարյա պատկառելի տարիքին՝ այսօր արդեն ներկայանում է նորովի և փորձում քայլել ժամանակին համընթաց։ Ներկայում «Մալաթիա» հիվանդանոցը ներկայանում է որպես գերժամանակակից, բազմապրոֆիլ, եվրոպական չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոն՝ արդեն նոր՝ «Աստղիկ» անվանումով։ 2010թ .-ին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն ձեռքբերեց «Մալաթիա» հիվանդանոցը բավական անմխիթար վիճակում, հիվանդանոց, որտեղ աշխատում էր շուրջ 400 հոգի։ Կենտրոնի ղեկավարության առջև դրվեց գերխնդիր՝ ստեղծել գերժամանակակից, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ միաժամանակ չընդհատելով կենտրոնի աշխատանքներն ու պահպանելով արդեն եղած աշխատատեղերը։
Այցելություն
<<Արթմեդն>> իր տեսակով բ ացքառիկ բժշկական կենտրոն է, որտեղ համատեղված են ախտորոշման, բուժման ու վերականգնողական թերապիայի ամենատարբեր ուղղությունները։Ձեզ կսպասարկեն առանց սպասեցնելու նաև պետպատվերի, ապահովագրության և սոցփաթեթի շրջանակներում։
Այցելություն
<<Էրեբունի>> բժշկական կենտրոնը հանրապետության խոշորագույն բշժշկական հաստատությունն է։Այստեղ բնակչությանը մատուցվում է բարձրակարգ և որակյալ բուժօգնություն։ Կենտրոնը առաջատար է ինչպես մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի, այնպես էլ տեխնիկական հագեցվածության և կազմակերպչական լուրջ հմտությունների շնորհիվ։
Այցելություն